Ստոլտենբերգը մտադիր է թողնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն այդ պաշտոնն զբաղեցնում Է իններորդ տարին, մտադիր չէ երկարաձգել իր մանդատը, կիրակի օրը հաղորդել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուին։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Գլխավոր քարտուղարի մանդատը երկարացվել է երեք անգամ, և նա պաշտոնավարել է, ընդհանուր առմամբ, գրեթե ինը տարի», - հրատարակությունը մեջբերում Է մամուլի քարտուղարի խոսքը։
Նրա խոսքով՝ Ստոլտենբերգը «մտադրություն չունի խնդրել, որպեսզի իր մանդատը կրկին երկարաձգվի»: Թերթը հիշեցնում է, որ 2022 թվականի մարտին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարները որոշում Էին ընդունել երկարաձգել Ստոլտենբերգի մանդատը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։
Այն ժամանակ հայտարարվել Էր, որ մանդատի ավարտից հետո նա կգլխավորի Նորվեգիայի կենտրոնական բանկը։ Սակայն, ինչպես նշում Է Le Figaro-ն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է այս պաշտոնից։ Նորվեգիայի նախկին վարչապետը, որի 64 տարին լրանում Է մարտին, դաշինքը գլխավորում Է 2014 թվականի հոկտեմբերից։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...