Արաբ առաջնորդները Իսրայելին զգուշացնել են պաղեստինցիների դեմ գործողությունների հետեւանքների մասին
Տասնյակ արաբական եւ իսլամական առաջնորդներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ կիրակի օրը դատապարտել են իսրայելական իշխանությունների վերջին քայլերը Երուսաղեմում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին, որտեղ Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ բռնության աճ է գրանցվել, հաղորդում է Associated Press-ը:
Կահիրեում Արաբական պետությունների լիգայի կողմից կազմակերպված հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ինչպես նաեւ բազմաթիվ արտաքին գործերի նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հանդիպման ժամանակ ելույթ ունեցողներն իրենց հայտարարություններում դատապարտել են Իսրայելի միակողմանի միջոցառումները Երուսաղեմում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին, ներառյալ տների քանդումը եւ բնակավայրերի ընդլայնումը:
Նրանք նաեւ դատապարտել են իսրայելցի պաշտոնյաների այցելությունները Ալ-Աքսա մզկիթի տարածք:
Ալ-Սիսին նախազգուշացրել է սարսափելի հետեւանքների մասին՝ ասելով, որ դրանք «բացասաբար կազդեն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարգավորելու ապագա բանակցությունների վրա»:
Նրա խոսքով, նման միջոցները կկանխեն հակամարտության երկար սպասված լուծումը երկու պետությունների համակեցության հիման վրա, ինչը «երկու կողմերին եւ ողջ Մերձավոր Արեւելքը բարդ եւ լուրջ տարբերակների առջեւ կգանգնեցնի»։
Իր հերթին, Պաղեստինի նախագահն ասել է, որ իր վարչակազմը կդիմի ՄԱԿ-ին եւ նրա գործակալություններին ու լուծում կպահանջի՝ ի պաշտպանություն երկու պետությունների համակեցության:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...