Մոուրինյո․ Ծանր հանդիպում էր, խաղադաշտն ահավոր վիճակում էր
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Լեչեի» հետ 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը Իտալիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում։
«Ծանր հանդիպում էր։ Ակնհայտ է, որ մեր ակնկալած արդյունքը չէ։ Խաղադաշտը ահավոր վիճակում էր, մեծ խնդիրներ ունեցանք մեկ հպումով փոխանցումներում, գնդակը տարօրինակ անդրադարձ էր ունենում խաղադաշտից։ Հեշտ չէր որակով ֆուտբոլ ցուցադրելը։
Իմ ֆուտբոլիստների մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել։ Նաեւ չեմ կարող ասել, որ 2 միավոր կորցրեցինք»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է DAZN-ը։
22 խաղից հետո «Ռոման» 41 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունեն երրորդ տեղում գտնվող «Ատալանտան» եւ 5-րդ տեղը զբաղեցնող չեմպիոն «Միլանը»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան