Անչելոտի․ Մենք շատ երջանիկ ենք, ցուցադրեցինք վարպետություն եւ որակ
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է հաղթանակը աշխարհի ակումբային առաջնությունում։
«Մենք շատ երջանիկ ենք։ «Ռեալը» 8-րդ անգամ աշխարհի ակումբային չեմպիոն է։ Լավ խաղ էր, որակը բարձրության վրա էր։
Վինիսիուսը, Բենզեման, Վալվերդեն գերազանց կատարեցին առաջադրանքը։ Մենք ցուցադրեցինք վարպետություն եւ որակ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Մարոկկոյում անցկացված աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում Արքայական թիմը 5:3 հաշվով պարտության էր մատնել Ասիայի ուժեղագույն թիմին՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալին»։
«Ռեալն» աշխարհի ակումբային առաջնությունում հաղթել է նաեւ 2014, 2016, 2017 եւ 2018 թվականներին։ Մադրիդյան թիմը երեք անգամ էլ նվաճել է Միջմայրցամաքային գավաթը, որը վիճարկում էին Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի ուժեղագույն ակումբները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ