2022 թվականին 45 հազար հայաստանցի դարձել է ՌԴ քաղաքացի
2022 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 691 հազար մարդ: Այս մասին ՌԲԿ-ի փոխանցմամբ հայտնում է ՌԴ ՆԳՆ միգրացիոն վիճակագրական ծառայությունը:
Հետաքրքիր է, որ թեև այն մոտ 6 տոկոսով քիչ է նախորդ տարվանից, բայց ՌԴ քաղաքացիություն ստացողների թիվը մի քանի տարվա ընթացքում կտրուկ աճ է գրանցել: Այսպես, 2018 թվականին ՌԴ անձնագիր ստացել է մոտ 269 հազար մարդ, 2019-ին գրեթե 498 հազար, 2020 թվականին՝ 656 հազար։
2022 թվականին ՌԴ անձնագիր ստացածների մեծ մասը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Նրանք կազմել են քաղաքացիություն ստացածների գրեթե 43%-ը` գրեթե 297 հազար:
Երկրորդ տեղում Տաջիկստանի քաղաքացիներն են՝ 174.000 ցուցիչով, որին հաջորդում է Հայաստանը ՝ 45.000 քաղաքացիության որոշում): Չորրոդ տեղում Ղազախստանն է՝ (42.000), Ուզբեկստանը (27.000) և Ադրբեջանը (23.000)։
Այս երկրները 2021 թվականին ևս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած բնակիչների թվով առաջատարների թվում էին: Եթե նշենք միայն ՀՀ քաղաքացիների ցուցանիշները, ապա պատկերն այսպիսին է՝ 2021 թվականին 46 հազար հայ է ստացել ՌԴ քաղաքացիություն, 2020-ին ՝ 30.500, իսկ 2019 թվականին 17.000:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...