Ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացի անկյունաքարը պետք է տնտեսությունը լինի. Բաքվում ՌԴ դեսպան
Ադրբեջանա-հայկական կարգավորման հարցում կարելի է առանձնացնել երեք հիմնական ուղղություն։ Այս մասին ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը haqqin.az-ի հարցազրույցում։
«Դրանցից մեկը տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնումն է։ Մյուս երկուսը՝ սահմանազատումն ու խաղաղության համաձայնագրի կնքումը։ Ասել, թե բանակցային գործընթացի այս երեք ուղղությունները սերտորեն կապված չեն միմյանց, կարծում եմ, ճիշտ չէր լինի։ Բայց միեւնույն ժամանակ ուղղություններից մեկում հապաղելը կարող է բացասաբար անդրադառնալ մյուս բանակցությունների վրա։ Այժմ, ըստ երեւույթին, հենց դա էլ տեղի է ունենում։ Բայց նորից կրկնեմ. խաղաղության պայմանագիրը քաղաքական հարց է։ Ինչ-որ չափով քաղաքական կարելի է համարել նաեւ սահմանազատման թեման։ Իսկ ահա ճանապարհների եւ երթուղիների ապաշրջափակումը զուտ տնտեսություն է։ Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ գործընթացի համար վատ չէր լինի վերանայել առաջնահերթությունների համակարգը եւ անկյունաքար համարել հենց տնտեսությունը»,- ասել է դեսպանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան