Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է բանակցային գործընթացն իբր արգելակելու փորձի մեջ
Հայաստանը փորձում է մանիպուլացնել բանակցային գործընթացը։ Այսպիսի մեղադրանքով է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Երեւանը «ջանում է մոլորեցնել միջազգային հանրությանը՝ կառուցողական կողմ ներկայանալով»։
«Ինչպես հայտնի է, հենց հայկական կողմն է, խախտելով խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, անցած տարվա դեկտեմբերին հրաժարվել բանակցություններից։ Սակայն այժմ, բանակցություններին վերադառնալու փոխարեն, հայկական կողմը փորձում է արհեստականորեն արգելակել դրանք»,- ասել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում