Օրհան Փամուք. «Այսօր Թուրքիայում մտքի ազատություն չկա և դա ինձ զայրացնում է»
Նյու Յորքում բնակվող աշխարհահչակ թուրք գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը իտալական « La Stampa» թերթին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Թուրքիայի ապագայի, ինչպես նաև հին Ստամբուլի հետ կապված իր հիշողությունների մասին:
Թուրքական «Mynet» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ 2017թ. Իտալիայում վերահրատարակվել է Օրհան Փամուքի «Ստամբուլ. Հիշողություններ և քաղաք» ստեղծագործությունը, որտեղ առանձնակի տեղ էր հատկացվել Ստամբուլի մասին հիշողություններին:
Հարցազրույցի ժամանակ Փամուկը նշել է, որ այժմ ինքը չի բնակվում Ստամբուլում՝ զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով:
«Ես վճռականորեն հավատում եմ, որ Թուրքիայի ապագան արևմուտքում է, ես այդ հավատքով մեծացա: Ես արևմտյան, աշխարհիկ կրություն ստացա: Այսօր Թուրքիայում մտքի ազատություն չկա և դա ինձ զայրացնում է»:
Համեմատականներ անցկացնելով այսօրվա և իր գրքերից մեկում ներկայացված Ստամբուլի միջև՝ գրողը մեծ տարբերություններ է տեսնում:
«Ստամբուլում արդեն իմ հիշողություններից ոչինչ չկա, ներկայիս Ստամբուլը չեմ սիրում: Քաղաքը, իհարկե, այսօր ավելի հարուստ է, սակայն պակաս ազատ: Ժառանգությունը փոխվեց, իմ շատ սիրելի փայտե տները ոչնչացված են: Ես տարիներ շարունակ հավաքում էի Ստամբուլի հին լուսանկարները: Ինքս էլ չգիտեմ թե ինչու էի դա անում: Երևի թե այդ լուսանկարները միակն են, ինչ մնացել է այդ ժամանակներից: Մարդիկ ոչնչացնում են և հետո նոստալգիա են ապրում, բայց այսօր նոստալգիա ապրելը քաղաքական տեսանկյունից սխալ է»:
Փամուքի խոսքերով՝ գլխավոր արժեքը, որ ինքը Եվրոպայում գնահատում է, դա ժողովրդավարությունն է, ինչպես նաև այն, որ այնտեղ հարգանք է ցուցաբերվում այլախոհների նկատմամբ:
«Միշտ հիշում եմ իմ տան՝ Ստամբուլի մասին: Եթե նույնիսկ ձեր տունը փոխվում է, միևնույնն է դա ձեր տունն է և այն չի փոխվի ձեզ համար: Սակայն այժմ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ այնտեղ չեմ ապրում: Եվ մենք չենք կարող մոռանալ, որ վերջին ընտրություններում Ստամբուլի 50 տոկոսը քվեարկեց Էրդողանին դեմ: Այսինքն ես միակը չեմ, ով այդպես է մտածում»,-եզրափակել է թուրք գրողը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում