Այս ամբողջ բեմականացման նպատակն է շեղել հանրության ուշադրությունը. Խամոյան
Այսօր ժամը 14.30-ին բանակում իրական խնդիրների վերաբերյալ ԱԺ նիստում տեղի է ունենալու փակ քննարկում պաշտպանության նախարարի մասնակցությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Հանրության շրջանում հայտնի, այսպես կոչված, հրթիռների մասին է խոսքը»,-ասաց նա:
Հարցին, թե ի վերջո, Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ վաճառվե՞լ են տվյալ զորամասի հողամասերը, Ագնեսա Խամոյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ շատ բան է վաճառվել, դրանից հետո էլ է վաճառվել, դրանից առաջ էլ է վաճառվել, հիմա էլ է վաճառվել: Խոսքը հանցանքի մասին է. Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն մեղսագրվող հանցանքը»:
Նա հավելեց, որ այս ամբողջ բեմականացման նպատակն է շեղել հանրության ուշադրությունը երկրում առկա կարեւոր խնդիրներից, մասնավորապես, խլացնել Վարդենիսում զոհված 15 տղաների ձայնը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում