Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյուն է տեղի ունեցել․ (տեսանյութ)
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայի մարզում, որտեղ ավելի վաղ երկրաշարժ էր տեղի ունեցել, խոշոր հրդեհ է բռնկվել, գազատարի պայթյունի հետևանքով, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է IHA գործակալությունը։
Ինչպես հայտնել է Թոփ-Բուղազի գյուղապետը, պայթյուններ են տեղի ունեցել գազատարի երկու տարբեր հատվածներում՝ միմյանից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել տարածաշրջանում գրանցված ավերիչ երկրաշարժից հետո։
Նշվում է, որ այս պահի դրությամբ հրդեհը դեռ չի մարվել։
Ավելի վաղ Botaş ընկերությունը հայտարարել էր, որ երկրաշարժը չի ազդել նավթատարի աշխատանքների վրա, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող որոշ շրջաններում գազի մատակարարումը դադարեցվել է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում