Ֆրանսիան եւ Ավստրալիան նախատեսում են Ուկրաինայի համար արկերի համատեղ արտադրություն սկսել
Ֆրանսիան եւ Ավստրալիան Ուկրաինայի համար համատեղ ռազմամթերք արտադրելու պլաններ են հրապարակել, քանի որ երկու երկրները ձգտում են ամրապնդել պաշտպանական համագործակցությունը եւ հաղթահարել վեճը, որ տեղի էր ունեցել երկու տարի առաջ ֆրանսիական սուզանավերի գնման ծրագրերը չեղարկելու Կանբերայի որոշման պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Հարաբերությունները պատմական նվազագույնին հասան 2021 թվականի աշնանը, երբ Փարիզը իր դաշնակիցներին մեղադրեց թիկունքից հարվածելու մեջ այն բանեց հետո, երբ Ավստրալիան ընտրեց ամերիկյան եւ բրիտանական տեխնոլոգիաների վրա կառուցված միջուկային սուզանավերը եւ չեղարկեց ֆրանսիական պայմանագիրը:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն ասել է, որ Ֆրանսիան եւ Ավստրալիան պայմանավորվել են համագործակցել Ուկրաինայի համար «մի քանի հազար» 155 մմ տրամաչափի արկերի արտադրության հարցում, որը, ինչպես նա հուսով է, կարող է արդեն այս տարվա առաջին եռամսյակում մատակարարվել:
Արեւմտյան երկու դաշնակիցների հարաբերությունները բարելավվել են Ավստրալիայում իշխանափոխությունից հետո։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում