Օլաֆ Շոլցն ասել է, որ թույլ չի տա պատերազմ տեղի ունենա ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր խնդիրն է համարում «անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը չվերածվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմի»։ Գերմանիայի կառավարության ղեկավարը նման հայտարարություն է արել Der Tagesspiegel թերթին տված հարցազրույցում։
Այժմ Ռուսաստանի Դաշնության եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմ չկա, եւ ինքը, որպես Գերմանիայի կանցլեր, նման սրացում թույլ չի տա, հավելել է Շոլցը։ «Այս հարցում մենք՝ դաշնային կառավարությունում, միասնական ենք, եւ նույն կարծիքին է նաեւ արտաքին գործերի նախարարը՝ Անալենա Բերբոքը», - մեջբերել է DW-ն։
Շոլցը վերահաստատել է դիրքորոշումն այն մասին, որ Կիեւին կործանիչներ մատակարարելու մասին խոսք լինել չի կարող։ Նա նշում է, որ իր վերաբերմունքն այս հարցում չի փոխվել։ Միեւնույն ժամանակ, Շոլցը նախազգուշացրել է «առաջարկների մշտական մրցավազքի մեջ մտնելուց, երբ խոսքը սպառազինության համակարգերի մասին է»: «Եթե Գերմանիայում մեկ այլ բանավեճ սկսվի, հենց որ որոշում կայացվի, դա անլուրջ տպավորություն կթողնի եւ կխաթարի քաղաքացիների վստահությունը կառավարության որոշումների նկատմամբ», - ասել է նա։
Միաժամանակ Շոլցը հայտարարել է, որ շարունակելու է փորձել ազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ուղիղ զրույցներում։ «Ես կշարունակեմ հեռախոսով խոսել Պուտինի հետ, եթե զրույցի անհրաժեշտություն լինի», - ասել է նա՝ հավելելով. «Պուտինից է կախված Ուկրաինայից զորքերի դուրսբերման եւ այս սարսափելի, անիմաստ պատերազմի ավարտի մասին որոշումը, որը հարյուր հազարավոր մարդկանց կյաքեր է արժեցել»:
«Կոչերով Պուտինը բազմիցս հասկացրել է, որ «ցանկանում է բռնի ուժով վերցնել հարեւան պետության մասերը», - ասել է Շոլցը՝ նշելով, որ դա անընդունելի է։ Գերմանիայի կանցլերի խոսքով, ի թիվս այլ հարցերի, Պուտինի հետ իր զրույցներում շոշափվել են հստակ հարցեր, ինչպիսիք են ռազմագերիների փոխանակումը, Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կամ Զապորոժիեի ատոմակայանին վերաբերող հարցը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում