Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ավելի քան 40 մարդ է ձերբակալվել․ Times of Israel
Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 42 մարդ է ձերբակալվել, հաղորդում է Times of Israel թերթը։
Նշվում է, որ ձերբակալվածներից շատերը 21-ամյա Ալքամ Հայրիի ազգականներն են, որին կասկածում են ահաբեկչություն իրականացնելու մեջ: Հարցաքննությանը ներգրավվել է նաեւ նրա հայրը։ Թերթի տվյալներով՝ Հայրին նախկինում ահաբեկչության հետ կապված հանցագործություն չի իրականացրել։
Հունվարի 27-ի երեկոյան Արեւելյան Երուսաղեմում սինագոգի մոտ անհայտ անձը ավտոմեքենայով մոտեցել է եւ ատրճանակով կրակ բացել, որից հետո հեռացել է դեպքի վայրից: Իսրայելական ոստիկանության տվյալներով՝ նա ընթացել է Բեյթ Հանին շրջանի ուղղությամբ։ Ոստիկանությունը սինագոգից 1 կմ հեռավորության վրա ոչնչացրել է ահաբեկչին։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 7 մարդ, շատերը վիրավոր են։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում