Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին. Սենոր Հասրաթյան
Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին...
Ինչպես այսօր, այն ժամանակ էլ մեր թշնամին նույնն էր ու դաժան...
Ինչպես այսօր, այն ժամանակ էլ Հայրենիքը գտնվում էր խուլ շրջափակման ու կարիքի մեջ...
Ինչպես այսօր, այն ժամանակ էլ աշխարհը գտնվում էր շրջադարձային վերաձևումների շրջափուլում...
Ինչպես այսօր, այն ժամանակ էլ Հայրենիքին կարեկցող միջազգային հանրություն կար...
Եվ, վերջապես՝ ինչպես այսօր, այն ժամանակ էլ Հայրենիքը վճռական էր դիմակայելու...
Այսքանից հետո կարող է հարց ծագել, իսկ այդ դեպքում ո՞րն է տարբերությունն այսօրվա և երեկվա միջև...
Պատասխանը մեկն է և անկյունաքարային՝ այն ժամանակ Հայրենիքն էր ազգին առաջնորդում ապրելու, իսկ այսօր ապրելու համար Հայրենիք ենք անդամահատում..
Հ.գ.-Այսօր Հայրենիքի ստեղծած Հայոց բանակի օրն է, շնորհավոր...»,- գրել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան