Առջևում հաղթանակներ դեռ լինելու են. հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:
«Շնորհավո՛ր տոնդ, հայկակա՛ն բանակ։
Հավերժ խոնարհումս այն սերունդերին, ովքեր Արցախյան առաջին հերոսամարտից մինչև այսօր իրենց մաքառումի, առողջության, կյանքի գնով կռել են փառահեղ հաղթանակներդ:
Նրանց փա՛ռք ու պատիվ:
2020-ի պարտությունը դավադիր էր, քեզ հարվածեցին նաև թիկունքից, բայց միանշանակ է և այն, որ առջևում հաղթանակներ դեռ լինելու են:
Ես վստահ եմ՝ հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա:
Հայկական բանակը վերականգնելու է իր երբեմնի ուժն ու հեղինակությունը և նորից անվտանգության երաշխավոր, պաշտպան է դառնալու վիրավոր Արցախի, Հայաստանի համար, բայց դա միայն Բանակի խնդիրը չէ, այլ մեզանից յուրաքանչյուրի, ողջ ժողովրդի:
Բանակը պաշտպանել է մեզ և ծանրագույն պայմաններում այսօր էլ մեր պաշտպանն է:
Ամուր թիկունք, վահան դառնանք նրա համար», - ասվում է ուղերձում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում