Դանի Ալվեշը կալանավորվել է, նրան 4-12 տարվա ազատազրկում է սպառնում
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը կարող է ազատազրկվել 4-12 տարի ժամկետով։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Իսպանական «Այոն այո է» օրենքի համաձայն՝ սեռական ոտնձգությունը պատժվում է 4-12 տարվա ազատազրկմամբ։ Դանի Ալվեշին կալանքի տակ են վերցրել՝ առանց գրավի հնարավորության, իսկ մեքսիկական «Պումաս» ակումբը խզել է պայմանագիրը խաղացողի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մեղադրվում է դեկտեմբերի 30-ին գիշերային ակումբներից մեկում կանանցից մեկի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։ Ինքը՝ Ալվեշը, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Նա գիշերային ակումբում եղել է կնոջ և ընկերների հետ, որոնք ևս պնդում են, որ Ալվեշը շատ կարճ ժամանակ է անցկացրել ակումբում։
Դանի Ալվեշը հանդես էր գալիս Մեքսիկայի «Պումաս» թիմում։ Նախկինում խաղացողը հանդես է եկել «Բարսելոնայում»։ 2021/2022 մրցաշրջանում նա կատալոնացիների կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը