Ադրբեջանի քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրկին բնական գազի մատակարարումը դադարեցնելուն:
«Նման քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում։ Հարց է առաջանում՝ դո՞ւր է գալիս այս քաղաքականությունը Ադրբեջանի հասարակ ու շարքային քաղաքացիներին։ Գո՞հ են արցախյան անմեղ երեխաների տառապանքներից: Սա նրանց համար բարեպաշտ արա՞րք է, թե՞ մեղք։ Արդյո՞ք Ադրբեջանի շարքային քաղաքացիներն ավելի երջանիկ կլինեն, եթե այս ամենի պատճառով անմեղ երեխա կամ ծեր մարդ մահանա։ Երբևէ մեղքը կներվի՞։ Այս հարցերը ոչ միայն փիլիսոփայական են, այլեւ բավականին գործնական, կենսական։ Ի վերջո, կյանքը և պատմությունը շատ հետաքրքիր և անկանխատեսելի հասկացություններ են…»,-գրել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան