«Ես աղոթում եմ, որ Աստված մի դուռ բացի էս անվերջանալի բոթերի ու ողբերգությունների գնացքից դուրս գալու». Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում նոր գրառում է կատարել, որում կիսվել է իր մտքերով։
«Ես աղոթում եմ, որ Աստված մի դուռ բացի մեզ՝ մոլորված ժողովրդին... դուռը բացի՝ Խավարից դուրս բերելու, նորից որոշում կայացնելու և միակամ՝ պետություն ունենալու կամք տալով, դուռը բացի էս անվերջանալի բոթերի ու ողբերգությունների գնացքից դուրս գալու:
Դուռը բացի ժողովրդի մտքի պայածառությունը վերստին վերագտնելու, հասկանալու սխալները, պայքարելու ու ոտքի կանգնելու:
Դուռը բացի դեպի կյանքի ու ծնունդի ճանապարհ, ոչ թե թողնի մեզ հոգևոր ու ֆիզիկական մահվան խավարում խարխափելու: Ես պիտի ապրեմ էնքան, որ տեսնեմ էդ ԴՈՒՌԸ ԲԱՑ !!!
Ու պիտի ԲԱՑԵՆՔ էդ դուռը միակամ ու բոլորով, որ ապրենք:
Այլապես էս փակ շրջանն անվերջ կլինի:
Արդ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս՝ բարերար, ողորմած, մարդասեր, անոխակալ և անհիշաչար, մի՛ փակիր դուռը Քո արքայության, արժանացրո՛ւ ինձ՝ անարժանիս, լույսի երանությանը և կատարյալ պարգևներին, անսպառ հավիտենական ուրախությանը, սրբերի ու արդարների բարի վարձքին՝ մշտապես վայելելու երանելիների փառքը: Ամեն!», - գրել է Նազենին։
View this post on Instagram


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից