«Հպարտանում եմ, որ քեզ նման հայրենակցուհի ունեմ»․ Անդրեն՝ Արցախի շրջափակման մասին բարձրաձայնելու Ռոզա Լինի քայլի մասին
Երգիչ Անդրեն իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակել է Ռոզա Լինի վերջին ելույթից կադր՝ նշելով, որ հպարտանում է նման հայրենակցուհի ունենալու համար։
«Հայաստանի «հայտնիներ» այս հրաշք հայրենասեր աղջնակից շատ բան ունեք սովորելու, ամաչում եմ Արցախի հանդեպ ձեր դավաճանական անտարբերությունից եւ կույր լռությունից։ Շնորհակալ եմ Ռոզա Լին ջան, հպարտանում եմ, որ Քեզ նման հայրենակցուհի ունեմ։ Այն ինչին հասել ես եւ հասնելու ես, դու արժանի ես ավելիին։ Աստված քեզ միշտ պահապան լինի», - գրել է երգիչը։
Երգչուհի Ռոզա Լինը մասնակցել էր «iHeartRadio ALTer Ego» համերգին եւ իր ելույթի ընթացքում երգչուհին բոլորի ուշադրությունն էր հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական եւ անօրինական շրջափակման վրա։ Նշենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 37 օր շարունակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից