Ռուսաստանն ու Իրանը որոշել են ստեղծել ընդհանուր կրիպտոարժույթ. Ведомости
Իրանի Կենտրոնական բանկը դիտարկում է Ռուսաստանի հետ համատեղ պարսկական տարածաշրջանի որոշակի տոկեն ստեղծելու հնարավորությունը, որը կարող է արտաքին առևտրային հաշվարկներում օգտագործվել որպես վճարման միջոց դոլարի, ռուբլու և իրանական ռիալի փոխարեն։ Այս մասին «Վեդոմոստի»-ին ասել է Կրիպտոարդյունաբերության և բլոկչեյնի ռուսական ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովը։
Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի անդամ Անտոն Տկաչովը հաստատել է բանակցությունների փաստը, սակայն նշել է, որ այդ հարցը պետական մակարդակով ակտիվորեն կքննարկվի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանում կրիպտոարժույթները լիովին կարգավորվեն։
Ենթադրվում է, որ տոկենն ապահովված կլինի ոսկով, այսինքն՝ այն իր տեսակով կայուն մետաղադրամ (Stablecoin) կլինի, ասել է Բրաժնիկովը։ Stablecoin-ը կրիպտոարժույթ է, որի արժեքը կապված է այսպես կոչված fiat-ի (պետությունների կողմից թողարկված «դասական» փողի) կամ թանկարժեք մետաղների հետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից