Լիքը մարդ ունեք, որ չգիտեմ՝ ինչով են զբաղված, դժվար ա՞ ձեր անձնակազմին հավաքեք, ասեք՝ ինչ պետք է անեն. քաղաքապետ
Երեւանի վարչական շրջանների կողմից քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչություն է ներկայացվել թվով 483 անձի ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում Արաբկիր վարչական շրջանի կողմից 83, Կենտրոն վարչական շրջանի կողմից՝ 57, Նոր Նորք վարչական շրջանի կողմից՝ 120 եւ Շենգավիթ վարչական շրջանի կողմից՝ 223 գործ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:
«Երկու վարչական շրջան՝ Քանաքեռ-Զեյթուն եւ Նուբարաշեն, գրավոր ներկայացրել են, որ չունեն այլեւս պարտավորություն: Ավանը բանավոր է ասել, որ ավարտել են»,-հավելեց նա:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե մնացած 5 վարչական շրջաններն ինչ փուլում են, որին վարչական ղեկավարների կողմից հնչեցին պատասխաններ, թե տեղյակ չեն, կշտեն, կտեղեկացնեն:
Սա բարկացրեց քաղաքապետին. «Ժողովուրդ ջան, ամեն մեկիդ էս հարցը 5 անգամ տվել եմ, ամեն մեկիդ մեկ հանձնարարական է օրվա ընթացքում: Ձեր ենթակայության տակ է եկամուտների հաշվառումը եւ լիօքը մարդ ունեք, որ չգիտեմ՝ ինչով են զբաղված: Դժվա՞ր է էստեղից դուրս գաք, ձեր անձնակազմին հավաքեք, ասեք ինչ պետք է անեն»,-ասաց նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում