Մոսկվային անհանգստացնում են վերջին բացասական միտումները Երեւանի եւ Բաքվի հարաբերություններում
Մոսկվան, անշուշտ, անհանգստանում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում վերջին շաբաթներին նկատվող միտումների, կտրուկ հռետորաբանության ակտիվացման եւ մեղադրանքների փոխանակման պատճառով, ինչն ուղեկցվում է տարածաշրջանում լարվածության աճով։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կոչ ենք անում հայկական եւ ադրբեջանական կողմերին բարի կամք դրսեւորել եւ համատեղ փոխզիջումներ որոնել։ Մենք ամեն կերպ աջակցություն կցուցաբերենք»,- նշել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ ԱԳՆ-ն արդեն մեկնաբանություն արել է Հայաստանի ղեկավարի հակասական արտահայտությունների հարցի մասին՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մշակման վերաբերյալ։ «Կցանկանայի ընդգծել, որ, ցավոք, հայկական կողմը բաց է թողել ադրբեջանցիների հետ 2022թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում բանակցությունների հերթական փուլ անցկացնելու, այն խնդրահարույց սյուժեների, այդ թվում Լաչինի միջանցքի շուրջ, քննարկման համար օգտագործելու լավ հնարավորությունը։ Բայց, ինչեւէ, մեր առաջարկը մնում է ուժի մեջ։ Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների համար»,- նշել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը