Նույնիսկ Բաքվի տվյալները հաստատում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը. պետնախարար
Անգամ Ադրբեջանի ներկայացուցիչների խոսքերից հաստատվում է, որ մենք ճգնաժամ ունենք, ճգնաժամը հաստատվում է նրանով, որ իրենց հաշվարկներով այս ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով անցել է 400 մեքենա։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա պարզաբանեց, որ մինչեւ շրջափակումը օրական երկու անգամից ավելի մեքենաներ էին անցում, քան այս մեկ ամսվա ընթացքում։ Վարդանյանը հիշեցրեց, որ Արցախն արդեն 31-րդ օրն է՝ շրջափակման մեջ է։
Պետնախարարը մատնանշեց պարենային ապրանքների հետ կապված խնդիրները, բաժանված ընտանիքների խնդիրները, բժշկության եւ կրթության ոլորտում առկա խնդիրները: «Երբ մեր հարեւան երկիրն ասում է, որ խնդիր չկա, նրանք պարզապես չեն ուզում ընդունել իրականությունը»,-հավելեց նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը