Սեւամորթ կանայք ավելի հաճախ են կորցնում ատամները, քան սպիտակամորթները. հետազոտություն
Բրազիլիայի սեւամորթ կանայք ավելի հաճախ են կորցնում ատամները, քան սպիտակամորթները, նշվել է PLOS ONE-ում հրապարակված հոդվածում։
Կամպինասի համալսարանի բրազիլացի գիտնականները հավաքել են 10 եւ բարձր տարիքի 3 021 մարդու տվյալներ։ Նրանց հարցրել են, թե արդյոք երբեւէ կորցրել են վերին կամ ստորին ատամները, եւ եթե այո, ապա քանի հատ։ Դրանից հանել են կաթնատամները եւ հիվանդության հետ չկապված (օրինակ՝ հանուն արտաքին տեսքի շտկման) ատամների հեռացումները։
Պարզվել է, որ հարցվածների 52 տոկոսը առնվազն մեկ ատամ կորցրած է եղել, ընդ որում՝ զգալի տարբերությունները կապված էին ռասայի եւ սեռի հետ։ Մասնավորապես, ամենից շատ այս խնդրից տուժել էին սեւամորթ կանայք։ Ընդհանուր առմամբ, սեւամորթ կանայք 19 տոկոսով ավելի հաճախ են ատամներ կորցնում, քան սպիտակամորթ տղամարդիկ, եւ 26 տոկոսով ավելի հաճախ, քան սպիտակամորթ կանայք։ Սեւամորթ բնակչության շրջանում ատամների կորուստը կանանց մոտ 14 տոկոսով ավելին էր։
Հետազոտողները այս երեւույթը կապում են ստրկության պատմական ժառանգության եւ սոցիալական շերտատման հետ։ Սեւ մարդիկ Բրազիլիայում ավելի աղքատ են ապրում, ավելի վատ են սնվում, ավելի հազվադեպ են բժշկի գնում եւ ավելի շատ են բախվում սթրեսի հետ, որը նպաստում է առողջության վատացմանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից