Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հեռացել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովից

Սիրելի հայրենակիցներ, հերոս տղաների ծնողներ, զավակներ, միանգամից ուզում եմ շեշտել, որ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող մայր օրենքի նախագիծն այն ամենաքիչն ու նվազագույնն է, ինչ հանրությունը, պետությունը պետք է անի այն ընտանիքների համար, որոնք երկրին, պետությանը, հայրենիքին տվել են ամենաթանկը՝ իրենց որդուն, ծնողին, ամուսնուն:

Ես այս օրենքի նախագծի վրա սկսեցի աշխատել նահատակների ընտանիքի անդամների հետ շփումներից, նրանց բազմաթիվ առաջարկները, դիտողությւոնները, խնդիրները համադրելուց հետո: Այնպես որ, կարող եմ պնդել, որ այս նախագիծը ոչ թե ես կամ «Հայաստան» խմբակցությունն է ներկայացնում, այլ մի մեծ համայնք՝ նահատակ տղերքի ընտանիքները:

Ներկայացվող նախագիծը մեկ հիմնական նպատակ ունի՝ փորձել օգնել, որ մեր հանրությունը լինի առողջ: Այո, սա առաջին հերթին մեր հանրության առողջացմանն ուղղված քայլ է, ապա նոր նահատակ տղերքի ընտանիքի անդամներին աջակցելուն ուղղված գործողություն:

Ցավով եմ նշում, բայց մեր հանրությունը, մեր երկիրը, մեր պետությունը այդպես էլ չսովորեցին, չհասկացան, թե ինչպես պետք է մեկ տարածքում, մեկ հարթության մեջ ապրել նահատակների ընտանիքների հետ: Այս օրինագիծը պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների վերաբերյալ է, բայց մենք չսովորեցինք ճիշտ ապրել նաեւ պատերազմի մասնակիցների կողքին, չսովորեցինք ապրել պատերազմում հաշմանդամություն ստացածների կողքին:

Մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք սովորելու համար եւ այստեղ մեծ դեր ունի պետությունը, օրվա իշխանությունը:

Հյուսիսային պողոտայում դհոլ են խփում, կլարնետ նվագում, ոմանք պարում, իսկ սեպտեմբերյան ծանր մարտերից ընդամենը օրեր էին անցել: Նույն պատկերն էր նաեւ Սուրմալուի առեւտրի կենտրոնի ողբերգության օրը, հաջորդ օրը եւ երաժիշտներից քիչ հեռու կանգնած ոստիկանները նրանց չէին հորդորում դադարեցնել անբարոյականության եւ ցինիզմի դրսեւորումը: Ենթադրենք ոմանք անգիտակից են, իսկ պետությո՞ւնը:

Տպավորություն է, թե գործող կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որի իմաստը հետեւյալն է՝ արագ մոռանալ պատերազմը, չնկատել իրականությունը, չտեսնել զոհերի ծնողներին, մոռանալ վիրավորներին եւ ստեղծել կեղծ իրականություն, որտեղ տոնական լույսերի մեջ շողում է Երեւանը: Ոչինչ, որ այդ լույսերին նայելով անցնում են պատերազմում առաջին եւ երկրորդ կարգի վիրավորում ստացած վեց հարյուրից ավելի տղաները, պատերազմի հազարավոր մասնակիցները, նահատակների տասնյակ հազարավոր ծնողները, ընտանիքի անդամները, եղբայրներն ու քույրերը, ընկերները, ազգականները: Ոչինչ, որ Արցախը շրջափակված է: Ի վերջո, մեր հանրության հարյուր հազարավոր առողջ ներկայացուցիչներ նայելով այդ լույսերին ոմանք մեր երեխաների վրա թափվող ուկրաինական ֆոսֆորային զենքերն էին տեսնում, իսկ ոմանք էլ մարող եւ վառվող լույսերը նմանեցնում ծնողների անդադար թափվող արցունքների հետ:
Այս օրինագիծը նպատակ ունի մի փոքր քայլ անել առողջացման ճանապարհին, եւ հետո նոր միայն կոնկրետ սոցիալական խնդիրներ լուծել:

Ի՞նչ պետք է անենք մենք որպես պետություն նահատակ տղերքի ընտանիքի անդամների՝ որդիների, ծնողների համար: Ամենակարեւորը՝ նրանք մշտապես պետք է զգան, որ հարգված են պետության եւ հասարակության կողմից: Մենք քայլեր, ամուր քայլեր պետք է անենք այս ուղղությամբ:

Վստահ եմ, հատկապես հաշվի առնելով առկա բարոյահգեբանական մթնոլորտը, այն պատկերը, որ մենք ունենք, դժվար է լինելու անել այս քայլը, հետագա քայլերը: Դժվար է լինելու, քանի որ կան մարդիկ, որոնք ապրում են այնպես, կարծես իրենց որեւէ կերպ հետաքրքիր չէ, որ հարեւանի տղան զոհվել է կամ հարեւանի ամուսինը կյանքը տվել է երկրի համար: Դե բեր ու նրանց բացատրիր, համոզիր, ապացուցիր, որ նահատակների ծնողները եւ զավակները հատուկ վերաբերմունքի են արժանի:

Դժվար է, քանի որ ինձ համար անհասկանալի հիմնավորումներով կառավարությունը խորհրդարանականներին առաջարկում է ձեռնպահ մնալ եւ չընդունել այս առաջարկը:

Դժվար է, բայց մենք պետք է առաջ շարժվենք: Կառավարությունը նշում է, թե մերժում են այս առաջարկը, քանի որ բյուջեի վրա լրացուցիչ բեռ է լինելու, եւ որ չգիտեն, թե իրենց խոսքերով այդ բեռը որքան է կազմելու: Հաշվեք, մի փոքր ջանք գործադրեք, բա էլ ինչո՞ւ համար եք աշխատավարձ ստանում: Մի զինվորական ինձ ասաց՝ կառավարության անդամներին տեսնելիս մի հարց կտաս՝ այդ ինչո՞ւ փող չի լինում, երբ խնդիրը վերաբերում է բանակին եւ զինվորականներին, իսկ լինում է, երբ վերաբերում է Եվրատեսիլի հեռարձակմանը կամ խաղատների պարտքերի փակմանը: Հիմա ես այս հարցը կրկնում եմ:

Երբ անհասկանալի, արկածախնդիր, սխալ գործողությունների հետեւանքով պետության ղեկավարությունը չկարողացավ երկիրը զերծ պահել պատերազմից, պարտությունից, այն ժամանակ բեռի մասին չէին մտածում: Կառավարությունն ասում է, թե մեզ բեռի տակ են գցում, իսկ դուք՝ կառավարություն, մեզ՝ հայ ժողովրդին, նահատակ տղերքի ծնողներին ինչի տակ գցեցի՞ք: Դուք այդ հարցը ձեզ տվել եք: Երանի մեզ գոնե բեռի տակ գցեիք, եւ ոչ անդադար եւ չսպառվող տանջանքի: Երանի չգար այս իրականությունը, երբ երկրի փաստացի ղեկավարը նայելով հայ ժողովրդի աչքերին, նահատակ տղերքի ընտանիքի անդամների աչքերին ասում է՝ մենք չգիտեի՞նք, որ էս պատմության վերջը էս է լինելու: Էս չէր լինելու, հաստատ էս չէր լինելու, եթե…

Վերադառնանք օրինագծին: Կառավարությունն այս առաջարկը մերժելիս հիշատակում է նաեւ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հատկացումների մասին: Հիշեցնեմ, որ այդ հիմնադրամում միջոցները գոյանում են Հայաստանի քաղաքացիների, ամբողջ աշխարհի հայերի կատարած վճարումներից, նվիրատվություններից եւ այն բյուջեի հետ որեւէ կապ չունի: Բացի այդ, հորդորում եմ, կոչ անում, այդ հիմնադրամի կողմից հատկացված գումարների մասին չխոսել, չհիշատակել այս ու այն որոշումը կայացնելիս կամ օրենքն ընդունելիս: Այդ գումարների հետ դուք կամ մենք գործ չունենք: Այդ գումարները զոհված տղերքինն են եւ այն սոցիալական ապահովման միջոց չէ: Իրենց որդուն կամ ամուսնուն հավերժացնելու համար յուրաքանչյուր ընտանիք այդ գումարն ուղղել է մի քայլի՝ հավերժացնելով որդու անունը: Մեկը մատուռ է կառուցել, մեկը այգի հիմնել, մյուսը տուն գնել կամ պուրակ կառուցել: Հուսով եմ հասկացաք:

Ես չեմ ուզում, որ այսուհետ որեւէ մեկը զգա, թե ինչ է 18 կամ 20 կամ 25 տարեկան որդուն, որդու մարմինը փնտրելը, մասունքները հավաքելը, որդուց մի կտոր ոսկրանյութ ստանալը եւ հուղարկավորելը: Չեմ ուզում: Հաստատ չեմ ուզում, բայց նաեւ հասկացեք, որ այսքանից հետո այս մարդիկ հատուկ եւ առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունեն, եւ ոչ թե անհատական այլ պետական մակարդակով: Ի վերջո, երբ ծնողները, ընտանիքի անդամները գումարներ եւ միջոցներ ծախսելով որդուն կամ որդու մարմինն էին փնտրում, պետությունը, նրանց գումար չէր տրամադրում, թեեւ կառավարության անդամներ, պատգամավորներ պատերազմի օրերին գործուղումայիններ էին ստանում Արցախ կամ Սյունիք մեկնելու համար:

Շնորհակալություն բոլոր այն անհատներին, կազմակերպություններին, Հայ Առաքելական Եկեղեցուն այս ընթացքում նահատակներին այս կամ այն կերպ աջակցելու, նրանց կողքին կանգնելու համար, շնորհակալություն սրտացավ գյուղապետերին, համայնքի ղեկավարներին, բայց պետությունը, հավաքական հայը պետք է իր քայլն անի: Այս օրենքը այս ուղղությամբ արվող առաջին քայլերից ընդամենը մեկն է:

Ուզում եմ մի դրվագի անդրադառնալ, որը շատ հստակ ու պարզ ցույց է տալիս մեր հանրության խնդիրները, եւ թե ինչու նաեւ պետք է ընդունենք այս օրենքը:
2022թ. ապրիլի 26-ն էր, զոհված տղերքի ծնողները, զավակները, հարազատները տղերքին նվիրված հավաք էին կազմակերպել Ազնավուրի հրապարակում: Մայրերից մի քանիսին մոտենում են պարսկուհիներ եւ հարցնում՝ ներողություն, սա ի՞նչ միջոցառում է, այս ո՞ւմ լուսանկարներն են ձեր ձեռքերին: «Մեր զոհված տղերքն են»,- ասում են մայրերը: «Այդ դեպքում ո՞ւր են ձեր հարազատները, հարեւանները, համաքաղաքացիներն ու համագյուղացիները: Նահատակի ծնողը դուրս գա փողոց ու նրա կողքին չլինե՞ն բոլորը, սա ի՞նչ բան է»,- արձագանքում են նրանք:

Սա է իրականությունը, եւ այս օրինագիծն ընդամենը քայլ է նահատակի ընտանիքի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխելու համար: Վստահ եմ, այն բեռ, ֆինանսական բեռ չի լինի կառավարության համար: Ավելին, կառավարությանն առաջարկել եմ օգնության, փոխհատուցումների չափսերը որոշեն հենց իրենք, քանի որ այստեղ ֆինանսական բաղադրիչը երկրորդական է: Միեւնույն ժամանակ ամեն ինչ շատ պարզ եւ հստակ է գրված, որ որեւէ բարդություն եւ խնդիր չառաջանա այն կյանքի կոչելու համար:
Արդեն նշեցի, որ նահատակների ընտանիքներին որոշակի աջակցություն տրամադրվում է մասնավոր հատվածի կողմից, ավելին, համապատասխան երաշխիքներ եւ աննշան արտոնություններ են սահմանված նաեւ մի շարք այլ օրենքներով, բայց այս ամենը ինստիտուցիոնալ բնույթ չի կրում: Ամենակարեւորը՝ բացակայում է այն պատասխանատու մեկ միասնական մարմինը, որը պետք է զբաղվի այս հարցով:

«Հայաստան» խմբակցության առաջարկի ընդունման դեպքում մենք կարեւոր քայլ կանենք այս ուղղությամբ: Մասնավորապես, զոհված զինվորականի ընտանիքն այլեւս գլուխ չի ջարդելու հասկանալու համար, թե ինչպես կամ ում օգնությամբ է վճարելու մինչեւ պատերազմը վերցված հիփոթեքային վարկը, ինչպես է լուծելու բուժման հետ կապված խնդիրները, վճարելու գույքահարկն ու հողի հարկը, կոմունալ ծախսերը:
Մենք նահատակի ծնողին կօգնենք, որ այլեւս հերթերի մեջ չտանջվի, հերոսի կնոջը կօգնենք, որ երեխաների ուսման հարցերի հետ կապված անհանգստություններ եւ վախեր չունենա: Ի դեպ, հարեւան Իրանում նահատակների որդիները սովորում են ամենաբարձրակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններում, իհարկե, ցանկության եւ համապատասխան ունակությունների դեպքում: Ավելին, աշխատանքի տեղավորման հարցերում նրանք եւս մեծ առավելություններ են ունենում: Վերցնենք լավագույն օրինակները եւ փոքր, բայց կարեւոր քայլ անենք վեր բարձրանալու ճանապարհին:

Այս այն օրենքն է, որը կարծում եմ պետք է ընդունել, ընդ որում հնարավորին չափ արագ:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնեցին, աջակցեցին այս օրենքի նախագիծը կազմելու ընթացքում: Իսկ կառավարության դիրքորոշումը, անկեղծ ասած, վիրավորական էր եւ անհասկանալի: Եւ սա էլ պատճառներից մեկն է, որ ես որոշում կայացրի դուրս գալ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովից, բայց մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահելու զինծառայողների, հերոս տղերքի ընտանիքի անդամների, վիրավորների խնդիրները:

Շնորհակալություն եւ առաջարկում եմ, կոչ եմ անում կողմ քվեարկել: