Ֆերդինանդը «Մանչեսթեր Յունայթեդին» հորդորել է ձեռք բերել Քեյնին
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մանչեսթերյան ակումբին հորդորել է ձեռք բերել Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնին։
«Ներողություն եմ խնդրում «Տոտենհեմի» ֆանատներից, բայց ձեր ակումբը ոչ մի տիտղոս չի նվաճի։ Հարի Քեյնն այդ թիմում կմնա առանց տիտղոսի։ «Մանչեսթեր Յունայթեդ», առաջարկ արե՛ք Քեյնին։ Այո, նրա համար ստիպված կլինեք վճարել լուրջ գումար, սակայն կստանաք խաղացողի, որը կայուն խփում է գոլեր։ Քեյնը շատ օգտակար կլիներ «Մանչեսթեր Յունայթեդին»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
29-ամյա Քեյնը «Տոտենհեմում» է խաղում 2011 թվականից։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը