Արցախում միայն ցամաք հացի խնդիր չկա. էդ դավաճանին հանեք, ուրիշ ոչ մի բան․ Մեծ Շեն համայնքի ղեկավար
Արցախում պարենային դեֆիցիտն օրեցօր մեծանում է։ Շուրջ երեք շաբաթ շրջափակման մեջ գտնվող Մարտակերտի և Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարները NEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ խանութները կիսադատարկ են, շաքարավազ, կրուպեղեն, բանջարեղեն, մրգեր խանութներում չկան։ Չնայած այս ծանր դրությանը՝ արցախցիները փորձում են չկոտրվել։ «Շաքարավազ, ձեթ, բանջարեղեն, կարելի է ասած՝ ընդհանրապես չկա։ Ապրանքը սահմանափակ քանակով են վաճառում, որ բոլորին հասնի։ Պակասող մթերքներն ավելի շատ են, քան եղածները, հետեւաբար ավելի հեշտ է թվարկել այն ապրանքները, որոնք կան։
Օրինակ, հացի պակաս չի զգացվում, խանութներին օրական երկու անգամ հաց են հասցնում։ Ամենագլխավորն այն է, որ խուճապ չկա»,–ասաց Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը։ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Անանյանն էլ հայտնեց, որ խանութներում 20 տոկոս ապրանք է մնացել։
Այս համայնքում էլ առաջին անհրաժեշտության ապրանքները սպառվել են։ «Արցախում ներկա պահին միայն ցամաք հացի խնդիր չկա, մնացածի պակասը խիստ զգացվում է, օրինակ՝ միրգ չկա, դեղորայքի խնդիրը նույնպես մեծ է։ Կարտոֆիլը գուցե մի երկու ամիս էլ բավարարի, բայց մնացածը բացակայում է։ Բենզինը խիստ անհրաժեշտության դեպքում է օգտագործվում միայն։ Մենք դիմանալու ենք, հարցը դա չէ, ուղղակի էդ դավաճանին հանեք, ուրիշ ոչ մի բան։
Մեկ է՝ մենք ապրելու ենք մեր գյուղում, անկախ նրանից, թե ինչքան ենք մնալու բլոկադայում, մի կերպ յոլա ենք գնալու, մենք Արցախը թողնելու մտադրություն չունենք»,–ասաց Դավիթ Անանյանը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ից Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը