Կլոպ․ Ես քրիստոնյա եմ եւ հավատում եմ, որ Պելեն ֆուտբոլ կխաղա անցյալի ֆանտաստիկ խաղացողների հետ
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արձագանքել է աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեի մահվան մասին լուրին։
«Պելեն լավագույնն էր։ Ես նրան չեմ մոռանա։ Երբ դու աշխարհի ամենահայտնի մարդն ես, բայց մնում ես հասարակ տղա՝ դա այն է, ինչ ամենաշատն եմ սիրում։ Այդ դասը Պելեից եւ Բեկենբաուերից ես սերտել եմ եւ երբեք չեմ մոռանա։
Ես քրիստոնյա եմ եւ հավատում եմ, որ Պելեն ֆուտբոլ կխաղա անցյալի ֆանտաստիկ խաղացողների հետ հրաշալի ստադիոնում՝ վերեւում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Լեգենդար ֆուտբոլիստը մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում։
Պելեն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1958, 1962, 1970)։
Բրազիլիայում հայտարարվել է եռօրյա սուգ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը