Նոր մահակ. Փաշինյանի մեկնաբանությամբ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն նաեւ «ինքնիշխանությունը նսեմացնող կոչերի» համար (տեսանյութ)
Իշխանությունները մտադիր են ավելի լայն մեկնաբանություն հաղորդել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրական կարգավորմանը։
Այսօր կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որը նախատեսում է քրեական պատիժ՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություննրի ու հրապարակային կոչերի համար։
Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված արարքները կատարելը պատժվելու է ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով, իսկ հրապարակաին կոչերը՝ տուգանքից մինչև մինչև 3 տարի ժամկետով ազատազրկմամբ։
Ուշագրավ էր Փաշինյանի մեկնաբանությունը՝ հարցի քննարկման ժամանակ. «Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ որևէ մեկը հրապարակայնորեն չի կարող կոչ անել, օրինակ, ՀՀ-ն որպես պետություն, գոյություն չունենալու մասին և, ընդհանրապես, ինքնիշխանությունը նսեմացնող գործողություններ իրականացնել»,- հետաքրքրվեց Փաշինյանը, ինչին ի պատասխան Գրիգոր Մինասյանը նշեց. նման կարգավորումներ առկա էին ՔՕ-ում, որոնք, սակայն, միայն տարածքային ամբողջականությանն ուղղված գործողություններին ու կոչերին են վերաբերում։
«Այդ առումով՝ այս նախագիծը շատ տրամաբանական է և փակում է ողջ շղթան, որը վերաբերում է ՀՀ ինքնիշխանութւյանը, տարածքային ամբողջականությանը և սահմանադրական ամենակարևոր երաշխիքներին»,-ասաց նախարարը։
Փաշինյանի մեկնաբանությունը նրա նախկին օգնական-գլխավոր դատախազի կողմից կիրառվելու դեպքում օրենսդրական այս նոր կարգավորումը նոր մահակ կդառնա քաղաքական հակառակորդների գլխին, քանզի իշխանությունների գործողությունները դատապարտող յուրաքանչյուր խոսք կարող է դիտարկվել որպես «ինքնիշխանությունը նսեմացնող»։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում