Արցախցիների պատվիրակը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հետ
Քիչ առաջ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը համաձայնել է և հանդիպել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակին՝ Տիգրան Պետրոսյանին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը: Ակցիայի նախաձեռնողը տեղեկացրել է, որ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և նրան փոխանցեն իրենց պահանջները։
«Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք և իրեն ասենք, որպեսզի մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան մինչև մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է: Պետք է հասկանան, որ այստեղ ժողովուրդ է ապրում, ով ազատություն և կյանքի իրավունք է պահանջում»,-ընդգծել է Տ.Պետրոսյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը