Ասկերանում առաջին անհրաժեշտության պարագաները, շաքարավազը, եւ կարտոֆիլը գրեթե սպառված են․ վարչական ղեկավար
Արցախի Հանրապետության Ասկերան շրջանում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակվելու հետեւանքով առաջին անհրաժեշտության պարագաները, շաքարավազը, եւ կարտոֆիլը գրեթե սպառված են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի վարչական ղեկավար Համլետ Ապրեսյանը։ «Կախված է այն բանից, թե բնակիչները որքան ունեն պահեստավորած մթերքներ եւ ինչ ռեժիմով օգտագործում, մի քանի օրվա ընթացքում կսպառվեն այդ ապրանքները։ Ամեն դեպքում եթե մի փոքր էլ մնանք շրջափակման մեջ, պետք է խստացնենք մեր ռեժիմը, որ հնարավորինս երկար դիմանանք։ Ծխախոտ դեռ կա, բայց պակասը զգացվում է։ Ներմուծված միրգը եւ բանջարեղենը սպառվել են, չնչին քանակությամբ մնացել է տեղականը»,- նշեց նա։
Ապրեսյանի խոսքով՝ շրջանում ալյուրի եւ ցորենի խնդիր չկա, պաշարները շատ են, կանոնակարգված տրամադրվում են հացի արտադրամասերին։
«Երթուղայինները գրաֆիկի որոշ փոփոխությամբ աշխատում են, աշխատում են այն տաքսիները, որոնք գազից են օգտվում։ Շտապօգնության մեքենաներն օգտագործում են եւ բենզին, եւ գազ, բայց ավելի շատ գազ։ Բենզինի պաշարները եւս սպառման եզրին են, խնայողաբար ենք օգտագործում»,- ասաց Համլետ Ապրեսյանը։
Նա հայտնեց, որ յուրաքանչյուր բնակչի տրամադրվում է միայն 1 կգ ապրանք։ Սահմանափակում չի գործում միայն հացի դեպքում։
«Քաղաքացիներն ըմբռնումով են մոտենում, հասկանում են՝ ինչ վիճակում ենք, իրենք էլ ավելին չեն պահանջում։ Հիմնականում ապրանքների պակասը զգացվում է քաղաքում, գյուղում վիճակն ավելի բարվոք է, որովհետեւ պահեսատավորած ապրանքներ ունեն, եւ ընտանի կենդանիներ, որոնցից եւ կարողանում են կաթնամթերք ստանալ եւ անհրաժեշտության դեպքում մորթել»,- ընդգծեց Ապրեսյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»