Զիդանը՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։ Պաշտոնը թափուր է բրազիլացի Տիտեի հրաժարականից հետո։
Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում է ազգային թիմի ղեկին տեսնել Զիդանին, որի հետ կփորձի բանակցել։ Թեկնածուների թվում են նաեւ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, գերմանացի Թոմաս Տուխելը եւ իսպանացիներ Ռաֆայել Բենիտեսն ու Լուիս Էնրիկեն։
50-ամյա Զիդանը առանց մարզչական աշխատանքի է 2021-ին «Ռեալից» հեռանալուց հետո։ Սպասվում էր, որ աշխարհի առաջնությունից հետո նա Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի Դիդիե Դեշամին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ դեկտեմբերի 31-ը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը