Կլոպ․ ԱԱ-ին մասնակցած ֆուտբոլիստների համար շատ բարդ կլինի
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը աշխարհի առաջնությանը մասնակցած ֆուտբոլիստների համար ծանր մրցաշրջան է կանխատեսել։
«Աշխարհի առաջնությանը մասնակցած ֆուտբոլիստների համար ամբողջ տարին անհավանական ինտենսիվ կլինի։ Նրանց համար շատ բարդ կլինի։ Պետք է մտածենք, թե ինչպես լուծել այդ խնդիրը։ Շատ ուշադիր կլինենք նրանց վերաբերյալ տվյալներին։
Այդ պատճառով պետք է ամեն խաղից առաջ ամեն ինչ հստակ հաշվարկել։ Մենք 100 տոկոս գիտեինք, թե ինչ ենք ցանկանում անել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, բայց ստիպված եղանք շատ բաներ փոխել վերջին վայրկյանին։ Դա վատ է, եւ այդպիսի իրավիճակ կարող է կրկնվել «Աստոն Վիլայի» դեմ խաղից առաջ։ Պետք է ճկուն լինեն»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Լիվերպուլը» «Աստոն Վիլայի» հետ կմրցի դեկտեմբերի 26-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը