Մշակվել է մեթոդ, որը կանխատեսում է Ալցհայմերը՝ ախտանիշների ի հայտ գալուց մի քանի տարի առաջ
Ամերիկացի գիտնականները մշակել են մեթոդ, որը կանխատեսում է Ալցհայմերը՝ ախտանիշների ի հայտ գալուց մի քանի տարի առաջ։
Վաշինգտոնի համալսարանի հետազոտողների մեթոդը հիմնված է մոլեկուլային պրեկուրսորի տարածման վրա, որը կարող է ստիպել սպիտակուցներին սխալ ծալվել եւ արգելափակել ուղեղի անոթները, ինչի պատճառով այնտեղ ձեւավորվում են բետա-ամիլոիդային (Aβ) վահանիկներ: Գիտնականները կարծում են, որ Aβ-ն օգնում է ուղեղի բջիջներին ավելի արագ շարժվել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:
Ներկայումս ամիլոիդային վարկածը հիմնականն է, բայց դա նաեւ թույլ չի տալիս մեզ բացատրել Ալցհեյմերի հիվանդության երեւույթների ամբողջ բազմազանությունը։ Վերջերս կատարված ուսումնասիրություններում ցույց է տրվել, որ Aβ վահանիկները հանդիպում են Ալցհեյմերով տառապող պացիենտների միայն մեկ երրորդի մոտ, իսկ երբեմն դրանք հանդիպում են պացիենտների մոտ, որոնք որեւէ ախտանիշ չեն ունենում։ Այսինքն, այս վահանիկները, պարտադիր չէ, որ թունավոր լինեն, սակայն կարող են առաջանալ դժվար հայտնաբերվող մոլեկուլային տոքսիններից:
Այդ տոքսինները բջիջներում հայտնաբերված Aβ-ի ֆունկցիոնալ տարբերակներն են: Դրանք կոչվում են «թունավոր Aβ օլիգոմերներ»։ Որոշ գիտնականներ կարծում են, որ այդ տոքսինները կարող են վնասել նեյրոնները առանց անմիջական շփման ՝ ինչ-որ կերպ դրդելով բջիջներին ստեղծել վահանիկներ։
Այս վարկածը գիտնականներին ստիպել է ստեղծել օլիգոմերների հայտնաբերման միջոց, որը նրանք անվանել են SOBA: Վերահսկիչ խմբում SOBA-ն դրական արդյունք է ցույց տվել 11 մարդու մոտ, որոնցից տասի մոտ ավելի ուշ ախտորոշվել են ճանաչողական խանգարումներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից