«Դա զգայուն թեմա է»․ ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանում՝ ինչպես կարելի է Երեւանի եւ Բաքվի պայմանագրում լուծել ԼՂ կարգավիճակը
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
«Կցանկանայի ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն ընթանում է հենց Բաքվի եւ Երեւանի միջեւ»,-ասել է նա։
Գալուզինը հավելել է, որ Մոսկվան միայն աջակցություն է ցուցաբերում կողմերին, ինչպես դա արձանագրված է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ընդունված եռակողմ հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ նման «զգայուն թեմայի» շուրջ բանակցությունները խիստ գաղտնի բնույթ են կրում, եւ ՌԴ ԱԳՆ-ն իրավունք չունի մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում՝ ԼՂ հարցով, քանի որ դա միայն վնաս կհասցնի գործին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը