Եթե մինչև վաղը ժամը 15։00-ը ճանապարհը չբացեցին, բոլորով բարձրանալու ենք Շուշիի բարձունքը․ արցախցի
Սիրելի արցախցիներ, մենք հիմա Շուշիի բարձունքում ենք, ներքեւում Ստեփանակերտն է, եկել ենք ռուս խաղաղապահներին ասենք, որ իրենց առաքելությունը կատարեն, ճանապարհը բացեն, մեր անվտանգությունը պահեն: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց արցախցի մի կին՝ Սոսե Բալասանյանը:
Նա նաեւ հայտարարեց. «Ստացել ենք առաջարկություն, որ կարող են մեզ ուղեկցել, թուրքերի միջով անցնենք, գնանք մեր երեխաներին վերցնենք, նորից վերադառնանք: Մենք չենք համաձայնել, ասել ենք՝ ինչպես ճանապարհը եղել է, մենք անվտանգ երթեւեկել ենք՝ առանց թուրքերի միջոնվ անցնելու, այդ նույն կարգավիճակով համաձայն ենք գնալ-գալ: Սպասում ենք մինչեւ վաղը:
Ձեզնից մի խնդրանք ունեմ, Ստեփանակերտում ապրողներդ մեկ մարդու պես վաղը ժամը 15-ին դուրս գանք հրապարակ: Քանի որ մեր ղեկավարներն անգործ են, լուռ են, մենք 12 օր շրջափակման մեջ ենք, գերու կարգավիճակում: Հավաքվում ենք հրպարակում եւ եթե մինչ էդ ժամը չբացեն ճանապարհը, մենք բոլորով կբարձրանանք այստեղ, հասնենք ռուսների պոստին, թե ռուսների հետ խոսենք, թե թուրքերի հետ խոսենք, պետք է ճանապարհը բացենք: Դա մեր կյանքի ճանապարհն է: Մենք էստեղ ապրչում ենք ու ապրելու ենք: Մեկը ես տեղ չունեմ գնալու»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը