Իմ տեղեկությունով՝ դա ոչ թե հումանիտար օգնություն էր Արցախին, այլ ռուս խաղաղապահների համար էր. Բեգլարյան
Իմ տեղեկություններով բեռնատարներով այդ փոխադրումները ոչ թե հումանիտար օգնություն էին Արցախի ժողովրդի համար, այլ ռուս խաղաղապահների կարիքների համար էին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով արդեն մի քանի օր է անժամկետ նստացույց է հայտարարել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:
«Խնդրում եմ այս տեղեկատվությունը լրացուցիչ ճշտեք Արցախի կառավարությունից եւ ռուս խաղաղապահներից, բայց այն, որ ադրբեջանական կողմը փորձում է այնպես ներկայացնել, որ Արցախի ժողովուրդը հումանիտար կարիքներ չունի, մատակարարումը պատշաճորեն իրականացվում է, այդ թվում խաղաղապահների միջոցով, բացարձակ սուտ է: Այնտեղ հումանիտար աղետ է: Այո, այդ աղետը օրեցօր խորանում է, եւ միտումը շատ բացասական է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը