Փալոնը միացել է իր գործընկերներին՝ Բայդենին կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:
«Ես գործընկերներիս հետ միասին նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով նրան գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց», - գրել է Փալոնն իր Twitter-ի էջում:
Հիշեցնենք՝ ԱՄՆ կոնգրեսական Ադամի Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը: Կոնգրեսականները նշել էին, որ եթե նման իրադրությունը շարունակվի, ապա անխուսափելի կդառնա մարդասիրական աղետը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը