Չի լինում նման բան. եթե մեր փոխարեն կռվի ռուս զինվորը, ապա մենք արդեն իսկ Ռուսաստանի երկրամաս ենք, եթե իրանցին, ապա՝ Իրանի ոստան
Ներհայաստանյան «խոսույթում», խիստ պարզունակ ասած, շատ հաճախ քննարկվում է, թե ո՞վ պետք է մեզ պաշտպանի կամ, էլ ավելի պարզեցված՝ ո՞վ պետք է մեր փոխարեն կռվի թշնամու դեմ։
Դա հնարավոր է միայն մի դեպքում, երբ Հայստանը լիարժեքորեն հանձնի իր ինքնիշխանությունը։
Պարադոքսն այն է, որ հաճախ ինքնիշխանության մասին թմբկահարողների մի մասը զուգահեռաբար խոսում կամ առնվազն ակնարկում է, որ ինչ-որ այլ պետություն պետք է ապահովի մեր իսկ անվտանգությունը։
Չի լինում նման բան. եթե մեր փոխարեն կռվի ռուս զինվորը, ապա մենք արդեն իսկ Ռուսաստանի երկրամաս ենք, եթե իրանցին, ապա՝ Իրանի ոստան։
Մեզ կարող են աջակցել մեր անվտանգության ապահովման գործում, կարող են կռվել նաև մեզ հետ ուս ուսի, բայց միևնույն է մեր անվտանգությունը պետք է ապահովենք մենք և կռվողն էլ մենք պետք է լինենք։
Սա իհարկե, եթե ցանկանում ենք ունենալ ինքնիշխանություն, հակառակ դեպքում երկրամասի կամ ոստանի համար դա անհրաժեշտ չէ, կարելի է պատվիրակել այդ գործառույթն այլոց և «հանգիստ» զբաղվել, դիցուք, չարչիությամբ։
#չՀայաստանը


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից