Ադրբեջանցի «բնապահպանը» Լաչինի միջանցքում հանրահավաքի ժամանակ խեղդել է «խաղաղության» աղավնուն
Լաչինի միջանցքը շրջափակած ադրբեջանցի սադրիչները ցայտուն ցույց են տալիս, որ որեւէ կապ չունեն բնապահպանության հետ։ Երեկվա տխուր միջադեպը ադրբեջանցի վայ-էկոակտիվիստների «ինքնաբուխ» հանրահավաքում դրա վառ ապացույցն է։
Լայն տարածում ստացած կարճ տեսանյութում հաստամարմին տարիքով տիկինը բոցավառ ելույթ է ունենում «Ղարաբաղն Ադրբեջան է» թեմայով։ Կինը ձախ ձեռքում սեղմում է մի սպիտակ աղավնի, որը, հավանաբար, կոչված էր խորհրդանշելու խաղաղությունն ու ադրբեջանցի անկոչ հյուրերի «բարի մտադրությունները»։ Տիկինն այնքան էր տարվել իր ելույթով, որ անգամ չէր էլ նկատել, թե ինչպես է խեղդում խեղճ թռչնին՝ շարունակելով ելույթին ներդաշնակ թափահարել սպանված աղավնուն։ Վերջում նա փորձում է թռցնել աղավնին, բայց խեղդված թռչունը քարի պես ընկնում է ցած։
Աղավնուն խեղդած տիկինը, ամենայն հավանականությամբ, Նաիլյա Իսմայիլովան է՝ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող «հումանիտար» հասարակական կազմակերպության ղեկավարը։ Ավելորդ է ասել, թե «մարդասիրության» ինչ արժեքներ, «խաղաղություն» եւ «բարի մտադրություններ» կարող են բերել Ալիեւի պատվիրակները, որոնք կարող են հենց այսպես, ի միջի այլոց, խեղդել խեղճ թռչնին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»