Կարող եմ բողոքի ակցիայի ավելի խիստ ձեւերի դիմել․ Արտակ Բեգլարյան
Ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ճանապարհն ամբողջությամբ ապաշրջափակված չէ, եւ չեմ բացառում, որ կարող եմ բողոքի ակցիայի ավելի խիստ ձեւերի դիմել։ Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ղարաբաղի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նա պարզաբանեց, որ դա կախված է իրավիճակից։
«Մենք փակել ենք մեքենաների համար ՄԱԿ-ի գրասենյակ մուտքն ու ելքը։ Սա սիմվոլիկ է․ քանի դեռ փակ է Ղարաբաղի մուտքը, պետք է փակ լինի նաեւ մուտքը ՄԱԿ-ի գրասենյակ », – հավելեց Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց նստացույց էր սկսել՝ ի պաշտպանություն Ղարաբաղի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»