Ցավազրկող ու ջերմիջեցնող դեղերը քիչ են. ի՞նչ իրավիճակ է Արցախի դեղատներում
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու հետեւանքով անհնար է դարձել դեղամիջոցների մատակարարումը դեպի Արցախ. Ստեփանակերտում իրավիճակին նայում են առանց խուճապի, սակայն պաշարների նվազման հետ աճող մտահոգությամբ:
Դեղատներից մեկի աշխատակցի խոսքով, պաշար ունեին, բայց այս երկու օրվա ընթացքում շատ է սպառվել, հիմնականում ջերմիջեցնող, ցավազրկող, նաեւ զարկերակային ճնշում եւ շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին վերաբերող դեղամիջոցներ:
«Հիմնականում մեր բնակչությունը գնում է սրտանոթային դեղեր, իսկ մենք չենք մտածել, որ ճանապարհները կփակվեն եւ համապատասխան քանակ չենք պահեստավորել: Մենք երկու օրը մեկ դեղեր ենք ստանում Հայաստանից»,-ասել է մեկ այլ դեղատան աշխատակից:
Մեկ այլ դեղատնից էլ նշեցին, որ ամենից շատ վաճառվում են երեխաների համար դեղեր, ցավազրկողներ, երեխաների կերեր, տակդիրներ, դեռ բավականացնում է:
Նշվում է, որ ճանապարհի փակման օրը դեղամիջոց մատակարարող մեքենաներից մի քանիսը մնացել են Գորիսում:
Ինչ վերաբերում է հիվանդանոցներին, Արցախի ԱՆ-ի կողմից դեղամիջոցների անհրաժեշտ քանակը հատկացվել է: Առողջապհության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանի խոսքով, հատկացվել են դեկտեմբերի եւ հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների դեղամիջոցները: Բրոնխիալ ասթմայի, շաքարային եւ ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցները, սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ, հոգեկան հիվանդության դեղամիջոցներ, էպիլեպսիայի, խրոնիկ երիկամային անբավարարության, պարբերական հիվանդության դեղամիջոցներ եւ չարորակ նորագոյացության դեղամիջոցներ»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»