«Ազերիգազը» գռեհիկ պատասխան է տվել Արցախի գազամատակարարումն անջատելու մասին տեղեկությանը
«Ազերիգազ» արտադրական միավորումը պատասխանել է Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին տեղեկությանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդագրությունում ասվում է. «Տարածված տեղեկատվության համաձայն՝ այս անգամ ադրբեջանական կողմն իբր փակել է երկնագույն վառելիքի մատակարարումն այն տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։ Անկասկած, դա ծառայում է այն բանին, որպեսզի միջազգային հանրությունը մոլորության մեջ գցվի եւ միջազգային հանրային կարծիքը սխալ հուն մղվի։ «Ազերիգազ» արտադրական միավորումը հայտարարում է, որ Ադրբեջանը ոչ մի կապ չունի հիշյալ հարցի հետ։ Գազի մատակարարումն այն տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, իրականացվում է Հայաստանի կողմից, եւ նշյալ տարածքները ինտեգրված չեն մեր երկրի գազամատակարարման համակարգում»։
Հայտարարությունում նաեւ նշվել է, որ առաջիկա օրերին գազատարի այն տեղամասում, որն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով, կիրականացվի համապատասխան տեխնիկական ստուգում. «Ինչպես հայտնի է, ներկայում ցուրտ եղանակային պայմանների հետ կապված՝ Ադրբեջանի այլ լեռնային եւ նախալեռնային շրջաններում տեղի են ունենում գազատարի աշխատանքի խափանումներ։ Ընդհանուր առմամբ, տեխնիկական ստուգման անցկացումը դիտարկվում է որպես քայլերից մեկը, որը նախատեսված է կայուն եւ անվտանգ գազամատակարարման ապահովման համար»,- ընդգծել են «Ազերիգազ»-ում։
Այս գռեհիկ սուտն իրականում հաշվարկված է եվրոպացի պաշտոնյաների հարմար ականջների համար։ Իրականում Ադրբեջանն ամենաուղիղ կապն ունի գազամատակարարման դադարեցման հետ։ Խողովակաշարի մի հատվածը, որով Արցախ երկնագույն վառելիք է մատակարարվում, գտնվում է ադրբեջանցի զինվորականների վերահսկողությանն տակ։ Արդեն կա գազամատակարարման երկարատեւ անջատման նախադեպ։ Այդ անգամ ադրբեջանցիները կափույր էին ավելացրել, եւ հիմա կարող են ոչ միան անջատել գազի մատակարարումը, երբ մտքներովն անցնի, այլեւ, հավաստիացնում են մասնագետները, ընտրողաբար անջատել՝ հայաբնակ բնակավայրերին զրկել գազից, բայց գազ ապահովել օկուպացված Շուշիի, Հադրութի եւ այլ վայրերի համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»