Արցախում թունավորված անչափահասների թիվը հասել է 26-ի. հոսպիտալացվել են երկուսը
Արցախում նախօրեին՝ դեկտեմբերի 7-ին սննդային թունավորմամբ բժշկական հաստատություններ դիմած անչափահաս քաղաքացիների թիվը հասել է 26-ի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը:
«Գիշերվա ընթացքում եւս մի քանի քաղաքացիներ դիմեցին: Նրանց տարիքը 1.5-ից 12 տարեկան է: Քաղաքացիները ստացել են անհրաժեշտ բուժում եւ դուրս են գրվել: Հոսպիտալացվել է երկու քաղաքացի, որոնց վիճակը բավարար է»,- նշեց Օհանջանյանը:
Արթուր Օհանջանյանը նշեց, որ թունավորման պատճառը պարզելու համար նմուշառումներ են արված. «Հետազոտման փուլում ենք, այս պահին չենք կարող ասել՝ ինչից է առաջացել թունավորում»:
Հիշեցնենք, որ ԱՀ դատախազությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած սուր գաստրիտ:
ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»