«Բնապահպանների» թեման չի փակվել․ Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանակերտից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իվանյան (Խոջալու) բնակավայրում, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը, երեկ հրամանատարական կազմը հանդիպել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որոնք ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման եւ դրա բնապահպանական հետեւանքների հետ կապված իրավիճակի հետաքննության եւ մշտադիտարկման համար»։
Ադրբեջանն այս թեման օրակարգ բերեց դեկտեմբերի 3-ին՝ Լաչինի միջանցքը փակելով, որը բացվեց մի քանի ժամ անց: Ադրբեջանի թիրախում Կաշենի լեռնահարստացուցիչ կոմբինատն է, որը պատկանում է «Վալլեքս» ընկերությունների խմբին: Դեռեւս 2021-ին Ալիեւն ասել էր, թե Ադրբեջանը փոխհատուցում է պահանջելու Արցախի տարածքում հանքեր շահագործած ընկերություններից, դիմելու է դատարան:
Այժմ Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների, ինչը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական մարտահրավեր է Արցախի համար։ Լուսանկարներից երեւում է, որ հանդիպմանը ներկա է եղել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Սակայն երեկ՝ մինչեւ ուշ երեկո, ԱՀ ԱԽ-ն այդ հանդիպման մասին որեւէ հայտարարություն չէր արել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»