«Թավշյա և ոչ բռնի» իշխանությունները հասկանում են պատերազմական գործողությունների վերսկսման ռիսկերի կտրուկ աճը. Արման Աբովյան
«Խաղաղության պայմանագիր» կոչված համապարփակ կապիտուլյացիայի ուրվականը շարունակում է պտտվել Հայաստանի և Արցախի գլխին։ Չնայած վերջին ժամանակաշրջանում Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը խաղաղության վերաբերյալ ավելի ադեկվատ է, քան նախկինում (հետաքրքիր է՝ ինչո՞ւ), այնուամենայնիվ բացասական զարգացումները Հայաստանի և Արցախի շուրջ չեն դադարել։
Պետք է ֆիքսել, որ, ըստ էության, մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը գեթ մեկ միլիմետր չի թուլացնում իր զավթողական հռետորաբանությունը (պահանջելով փաշինյանական իշխանություններից կամովին համաձայնվել Արցախի ոչնչացմանը և Հայաստանի մասնատմանը), Արևմուտքը դիտարկում է արցախա-հայաստանյան գործընթացները միմիայն տարածաշրջանում ռուսական գործոնի թուլացման և լոգիստիկ ուղիների վերահսկման ներքո, ռուսները իսպառ հրաժարվում են «խաղալ» արևմտյան սցենարով, իսկ Իրանը նախապատրաստվում է կոշտ առճակատման՝ Հայաստանի հարավային տարածքներն անսասան պահպանելու համար։
Սակայն պետք է նաև ֆիքսել այն փաստը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, ըստ էության, ստացել է «դաբրո»՝ ռուսների դիրքերի թուլացման և Իրանի դեմ կոշտ դիրքորոշում որդեգրելու համար, ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանը շատ շուտով կաշխատի անցնել նոր լայնածավալ ռազմական սադրանքների Հայաստանի և Արցախի ուղղությամբ։ Ադրբեջանցիներն այս պարագայում ստանում են հնարավորություն ռազմական շանտաժի միջոցով «ստիպել» Հայաստանի իշխանություններին իբր «ճարահատյալ» ստրագրելու կապիտուլյացիայի (խաղաղության) պայմանագրի Արևմտյան տարբերակը, որը կբերի Հայաստանի և Արցախի վերջնական կազմաքանդմանը։ Իսկ, հաշվի առնելով, ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ն կսատարի Ադրբեջանին իրանցիների հետ հակամարտության դեպքում, ապա իրավիճակն ավելին քան մտահոգիչ է։
Երբ կհարվածի Ադրբեջանը…կարծում եմ ամենառիսկային ժամանակաշրջանը սկսվում է այսօր, քանզի մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և ամբողջ աշխարհի տեղեկատվական դաշտը լցված է լինելու հիմնականում ֆուտբոլային եռուզեռով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից