Այսքան սեր եւ նույնքան թշնամություն ֆուտբոլի հանդեպ
Առանց վարանելու կարող ենք ասել, պնդել, որ ֆուտբոլը Հայաստանում ամենասիրված եւ տարածված մարզաձեւն է: Տասը տղային առնվազն ութը երազում է ֆուտբոլիստ դառնալու մասին: Եւ այսքանից հետո կամ սրան զուգահեռ մենք նույնքան թշնամաբար ենք տրամադրված ֆուտբոլի նկատմամբ:
Հերթական անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին հետեւում ենք կողքից ու այսպես դեռ երկար է շարունակվելու, քանի դեռ չենք փոխել իրական վերաբերմունքը ֆուտբոլի նկատմամբ: Սերը նաեւ խնամք է պահանջում, չարչարանք, որ այն պտուղ տա:
Իսկ ի՞նչ ենք անում մենք: Համառոտ թվարկենք՝ նախընտրում ենք բակերում ավտոտնակներ ունենալ քան ֆուտբոլի գոնե փոքր դաշտեր: Մենք մարզիչին կաշառք ենք տալիս, որ հենց մեր երեխան հայտնվի տարիքային խմբերի թիմերի, հավաքականների հիմնական կազմերում, կավ էլ հասկանալով, որ մեր զավակն ամենատաղանդավորը չէ:
Մենք չենք աջակցում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, մենք ոչինչ չենք անում հանուն ֆուտբոլի, պարզապես սիրում ենք առանց ոչինչ անելու:
Իսկ ո՞վ է պատասխան տալու Կոսովոյի եւ Ալբանիայի հավաքականների հետ հանդիպման ժամանակ ազգային հավաքականի կազմերի համար: Մի՞թե չենք հասկանում, որ չի կարելկի այդպես ծաղրել հավաքականը: Երիտասարդներին ճանապարհ տալու անվան տակ հավաքականում հայտնվել էին հիմնականում անտաղանդ ֆուտբոլիստներ, որոնց բակային թիմերում չեն խաղացնի:
Երբ ենք ուշքի գալու: Այսպես շարունակվելու դեպքում՝ երբեք:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից