Փաշինյանի աշխատակազմի շենքը թանկարժեք վերանորոգում են անում. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է․
Վարչապետի աշխատակազմի վարչական շենքը կրկին նորոգվում է, սակայն նորոգման ընթացքում որոշել են պայմանագրի նախնական գինը բարձրացնել, այսինքն՝ պետբյուջեից ավելի շատ գումար ծախսել վարչապետի աշխատակազմի շենքային պայմանները բարելավելու համար։ Վարչապետի աշխատակազմը ընդհանուր 38 մլն 790 հազար դրամ արժողությամբ պայմանագիր էր կնքել «Սամ- պրոեկտ» ՍՊԸ-ի հետ, որն էլ պիտի իրականացնի Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Բագրատ Բադալյանի ու Տարոն Չախոյանի աշխատավայրի վերանորոգման աշխատանքները։
Պայմանագիրը կնքվել է սեպտմեբերի 1-ին, շինարարական աշխատանքները, ըստ պայմանագրի, մեկնարկում են պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից և ավարտվում 100 աշխատանքային օր հետո։
Նոյեմբերի 16-ին, սակայն, լրացուցիչ համաձայնագիր է կնքվել ընկերության հետ, որով գումարն է ավելացվել, և աշխատանքների ավարտի ժամկետը սահմանվել դեկտեմբերի 25-ը։ Ընկերության հետ կնքված պայմանագրի գինը սահմանվել է 51 մլն 347 հազար դրամ՝ նախկին 38 մլն 790 հազարի փոխարեն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում