Արցախում զոհվածների, անհայտ կորածների ընտանիքներին ամենամսյա դրամական օգնությունը կամրագրվի օրենքով
Նոյեմբերի 17-ին հրավիրվել է Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողը ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի փոխնախարար Վահրամ Առաքելյանն էր: Ըստ նրա՝ նախատեսվող լրացումները պայմանավորված են 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով մահացած, անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված քաղաքացիական անձանց միանվագ դրամական աջակցություն և ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքն օրենքով ամրագրելու անհրաժեշտությամբ։
Նիստին ներկա Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կարծիքով օրենքը պիտի տարածվի նաև Արցախյան առաջին պատերազմից տուժած քաղաքացիների վրա: ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը առաջարկեց հարցը լրացուցիչ քննարկել և այդ կապակցությամբ առանձին որոշում ընդունել, մանավանդ որ ցանկերը ճշտելու անհրաժեշտություն կլինի:
Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: Այն կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»