Կադրային փոփոխությունները՝ հունվարից. Ռուբեն Վարդանյանին հասկացրել են, որ այդ քայլը չի ներվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ռուբեն Վարդանյանը չի շտապում կառավարության կազմում փոփոխություններ անել։ Դա առաջին հայացքից տարօրինակ է, քանի որ նա ստացել է կառավարման լայն լիազորություններ. եթե Արտակ Բեգլարյանը պետնախարարի պաշտոնում 5 ոլորտ էր ղեկավարում, ապա Ռուբեն Վարդանյանի վերահսկողության տակ են բոլոր նախարարությունները, բացի ուժայիններից, ինչպես նաեւ կառավարությանն առընթեր բոլոր մարմինները, մինչեւ անգամ ԱԳՆ-ն, որն Արցախի քաղաքական շրջանակները նոնսենս են համարում, քանի որ պետության գլուխն է արտաքին քաղաքականությունը որոշում։
Լուրեր կան, որ Վարդանյանը չի շտապում մի քանի պատճառներով, թեպետ ի սկզբանե ցանկացել է իր մարդկանց նշանակել գերատեսչությունների ղեկավարներ եւ Հայաստանից է փորձել մարդ հրավիրել, սակայն Արցախում նրան հասկացրել են, որ այդ քայլը չի ներվի։ Կարող է 1-2 հայաստանցի ներգրավել կառավարության կաբինետում, բայց ոչ ավելին։
Հիմա նա չի շտապում, որ «թշնամիների» բանակ չձեւավորի իր դեմ։ Ասում են, թե որոշել է՝ ով պետք է լքի, ով մնա, ոմանց էլ ժամանակ է տվել՝ գուցե կարողանան իր հետ համագործակցել։
Ամեն դեպքում, կադրային նոր քաղաքականությունը կսկսի նոր տարուց։ Մեզ ասացին նաեւ, որ կա պայմանավորվածություն, որ ինչ-որ փուլից նաեւ ուժային կառույցներն են անցնելու Վարդանյանի վերահսկողության տակ։ Արցախում այլեւս չեն կասկածում, որ սահուն իշխանափոխության գործընթաց է սկսվել, եւ Արայիկ Հարությունյանն իր լիազորությունները դանդաղ պատվիրակում է Վարդանյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»